News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թաիլանդում Պատայա քաղաքի ոստիկանների կողմից երկուշաբթի ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Դենիս Գալինկովը, ով մեղադրվում է 10-ամյա աղջկան պղծելու փորձի մեջ, ում հետ նամակագրություն է վարել համացանցում, կանգնել է դատարանի առջեւ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ Վլադիմիր Պրոնինը:

«Գալինկովին ոստիկանությունից տարել են Պատայա քաղաքի դատարան, որտեղ նրան ներկայացվել են համացանցի միջոցով փոխանցված անվայելուչ բովանդակությամբ սեփական լուսանկարների եւ տեսանյութի օգտագործմամբ անչափահասին պղծելու մեղադրանքներ»,- գործակալությանը հայտնել է դիվանագետը:

«Գալինկովը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել: Դրանից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա տեղափոխվել է Պատայայի քաղաքային բանտ»,- հավելել է հյուպատոսը:

Դիվանագետը հիշեցրել է, որ ըստ Թաիլանդի օրենսդրության՝ քննությանը 84 օր է հատկացվում մեղադրական եզրակացությունը պատրաստելու եւ դատախազություն փոխանցելու համար: Դատախազության կողմից այն հաստատվելուց հետո կսկսվի գործով դատավարությունը:

Ավելի վաղ Պատայայի ոստիկանությունում աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Ռուսաստանի քաղաքացուն հատուկ գործողության ժամանակ ձերբակալել են հանգստավայրային քաղաքում՝ մանկապղծության մեղադրանքով:

Նա հայտնել էր, որ ոստիկանների առաջարկով աղջկա մայրը դստեր անունից նամակագրությունը շարունակել է, որը վարվել է ռուսերենով, եւ պայմանավորվել է կասկածյալի հետ հանդիպել: Երբ նա եկել է հանդիպման, անմիջապես ձերբակալվել է: Ձերբակալելիս ոստիկանները կասկածյալի գրպաններում հայտնաբերել են լուբրիկանտով սրվակ եւ պահպանակներ, հայտնել է աղբյուրը:

Աղբյուրը նաեւ հայտնել է, որ քննության տարամադրության տակ են նաեւ տուժածի հետ կասկածյալի ամբողջ նամակագրությունը եւ նրա ուղարկած տեսանյութերը, որոնք նրա մեղավորության անմիջական ապացույց են:

Ըստ Թաիլանդի օրենսդրության՝ Գալինկովին սպառնում է 5-ից մինչեւ 20 տարվա բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ