News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինական Xiaomi ընկերության արտադրած էլեկտրոնային սարքերի տեսականին բավականին լայն է, բայց ինչ-ինչ պատճառներով այն դեռ չունի E-Ink ընթերցիչ: Xiaomi-ի ղեկավարությունը նկատել է իրենց արտադրանքների գծում այդ բացը եւ, համապատասխանաբար, հանձնարարել է ուղղել իրավիճակը, այնպես որ շատ շուտով ընկերությունը կներկայացնի իր էլեկտրոնային ընթերցիչը, հաղորդում է Planet Today-ը:

Ներքին աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Xiaomi-ից առաջիկա էլեկտրոնային գիրքը հաջողությամբ կմրցակցի շուկայի առաջատարների հետ: Օրինակ, Amazon-ի Kindle ընթերցիչի:

Լի Չուանկին՝ Xiaomi-ի նոր արտադրանքի բաժնի ղեկավարը, չի հաստատել ընկերության ընթերցիչի մասին լուրերը, սակայն հայտարարել, որ ընկերությունը բավական դրական է վերաբերում նման տիպի գաջեթներին: Այսպիսով, Xiaomi-ն էլեկտրոնային ընթերցիչ կթողարկի, սակայն դեռ պարզ չէ՝ երբ:

Ի դեպ, կան տեղեկություններ, որոնց համաձայն Xiaomi-ն դեռ անցյալ տարի ստեղծել  է էլեկտրոնային ընթերցիչի նախատիպ, սակայն այդ շրջանում ընկերությունը կենտրոնացած էր այլ ուղղություններում, այդ պատճառով սարքն այդպես էլ չարատդրվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ