News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 22-ին, շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը:

Օրակարգում ընդգրկված բոլոր 6 նախագծերը քննարկվել են նախօրին, իսկ այսօր տեղի կունենա դրանցից երկուսի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Խոսքը վերաբերում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերին:

Քննարկումից հետո տեղի կունենա բոլոր քննարկված նախագծերի, այդ թվում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությունը:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 1–ին լուծարվել է, սակայն, շարունակելու է աշխատանքները, մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Դրան նախորդող շաբաթը նույնպես ԱԺ հերթական նստաշրջանն է, սակայն, ամենայն հավանականությամբ, այն չի կայանա:

Տպել
Ամենաշատ