News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 16-ին Նյու Յորքից Թել Ավիվ թռիչք կատարող իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռը Աթենքում չնախատեսված վայրէջք է կատարել՝ շաբբատի մեկնարկին չհասցնելու մտավախությունից, հաղորդում է Medusa-ն, հղում անելով «Հաարեց» թերթին:

Թերթը գրում է, որ շաբբատ թռիչքներ չիրականացնելու կանոնը ավիաընկերության քաղաքականության մեջ է մտնում:

Վատ եղանակի պատճառով թռիչքը հետաձգել էին Նյու Յորքում: Թռիչքից առաջ օդաչուն իմացել էր, որ ինքնաթիռում մի քանի օրթոդոքսալ հրեաներ ագրեսիվ կերպով անհանգստություն են հայտնում, որ ինքնաթիռը մինչեւ շաբբատի սկիզբը չի հասնի Իսրայել:

Օդաչուն ուղեւորներին ասել էր, որ այդ պահից 1,5 ժամ առաջ վայրէջք կկատարի, սակայն հասկանալով, որ անհանգստությունները չեն դադարում, հայտատարել է տերմինալ վերադառնալու մասին. ասյպիսով բոլոր ցանկացողները կարող էին դուրս գալ ինքնաթիռից:

 Ինքնաթիռում գտնվող ռավվինը, դիմելով ուղեւորներին ասել է, որ եթե ինքնաթիռը շաբբատից 1,5 ժամ առաջ վայրէջք կատարի, ապա դա հուդդայականության արգելքների խախտում չի լինի:

Թռիչքի ժամանակ պարզ է դարձել, որ ինքնաթիռն ամեն դեպքում չի հասցնում Իսրայել հասնել. ըստ հրամանատարի, դիսպետչերը անձնակազմի համար անսպասելիորեն ինքնաթիռի համար ավելի երակր երթուղի է ընտրել:

Աթենքում, ըստ երկրորդ օդաչուի, նորից անհանգստություններ են սկսվել. մարդիկ սկսել են գոռալ, օդանավի անձնակազմին ստախոսներ անվանել եւ անգամ բորտուղեկցորդների նկատմամբ ուժ կիրառել:

«Ինքնաթիռում քաոս էր, բորտուղեկցորդուհիները լացում էին», — իր հաշվետվությունում գրել է նա:

«Շատ ուղեւորներ՝ աշխարհիկ եւ կրոնական, զայրացել էին եւ սկսեցին հարձակվել անձնակազմի վրա. խոսքով եւ անգամ ֆիզիկապես: Մյուս կողմից, որոշ հրաշալի ուղեւորներ վեր կացան, որպեսզի անձնակազմին պաշտպանեն ագրեսիվ խմբից... որոշները փորձում էին օգնել մեզ ուտելիք բաժանել, սկուտեղները դասավորել», — «Էդիոտ Ախրոնոտ» թերթին ասել է բորտուղեկցորդուհիներից մեկը:

Ուղեւորների մի մասը նույն օրը երեկոյան Աթենիքց հասել է Իսրայել, մյուսները չցանկանալով ճանապարհորդել շաբբատի ժամանակ, շաբաթ երեկոյան են հասել Իսրայել:

El Al-ը պատրաստվում է բողոք ներկայացնել առնվազն մեկ ուղեւորի դեմ, գրում է The Times-ը: Ընկերությունը ներողություն է խնդրել եւ խոստացել  հետաքննել միջադեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ