News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտասահմանում ծառայող ԱՄՆ զինվորականները այսօր նշվող Գոհաբանության օրվա կապակցությամբ ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարությունը մոտ 10 հազար հնդկահավ է ուղարկել նրանց զինվորական ծառայության համար շնորհակալություն հայտնելու նպատակով:

«Դա մեր պարտքն է՝ երախտագիտություն ցուցաբերել, նրանց ամենալավ ճաշը տրամադրել, որը կարող է մեր երկիրն առաջարկել», - նշվում է հայտարարությունում:

Կազմակերպվելու է ավելի քան 270 տոնական երեկո, այդ թվում `Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:

Հիմնական կերակուրից բացի, Պենտագոնը զինծառայողներին ուղարկել է մոտ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոննա կարկանդակ, 8 տոննա տորթ, ինչպես նաեւ շաքարավազով, հավի ձվով,  կաթով, ալկոհոլով ավանդական էգ նոգ անվանումով քաղցր ըմպելիք:

Գոհաբանության օրն ամերիկացիները նշում են 1621 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ