News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, ըստ որի Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին, որոնց գումարը գերազանցում է 50 մլն դրամը: Այս մասին հայտնել է Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով, Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչության կողմից ստուգումների արդյունքում, արձանագրությունների հիման վրա կազմված ակտում հստակ նշված են  2014-2016 թվականները. «Ես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվել եմ 2017 թվականի օգոստոսի 9-ից»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը. «Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստները ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը»,-գրել է թերթը:

«Ժամանակ». «Կերել է». Հովհաննես Սահակյանը կարող է կիսել Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը

Տպել
Ամենաշատ