News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ Ազգային ժողովը 66 կողմ4 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, որոնք մինչեւ քվեարկությունը հայտարարել էին, որի դեմ են քվեարկելու:

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ քվեարկելու մասին, ես դեմ եմ քվեարկելու: Սա հետընթաց բյուջե է, ոչ թե իներցիոն, սրանով տնտեսությունը ոչ թե զարգանում, այլ հետընթաց է ապրելու, ներդրումները պակասելու են, ես դեմ եմ քվեարկելու նախագծին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Իր հերթին Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ սա ոչ թե 100 տոկոսով կատարման, այլ չկատարման բյուջե է, եւ ինքն եւս դեմ կքվեարկի: Աշոտյանն էլ հավելեց, որ դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին՝ արտահայտելով այն մարդկանց կարծիքը, որոնք հիասթափվել են ժամանակին տրված եւ չկատարված խոստումներից. «Կառավարությունն այս բյուջեով պատասխանատվություն չի ուզում կրել, տնտեսական զարգացման հեռանկար չկա այս բյուջեով, դեմ եմ քվեարկելու՝ արտահայտելով մարդկանց հիասթափությունը»:

Այդուհանդերձ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, իրենք կողմ են քվեարկելու, բայց որոշ պատգամավորներ ազատ են քվեարկության հարցում:

Մնացած երեք խմբակցությունները եւս կողմ էին բյուջեի նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ