News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ուղերձ է հղել Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ:

Քսանհինգ տարի առաջ այս օրը Հայաստանի  Հանրապետությունում շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:

Այսօր բոլորիս համար է հպարտության օր. քաջ գիտակցում ենք, որ հայկական դրամը ուղղակի վճարամիջոց չէ, այն նաեւ մեր անկախության եւ պետականության կարեւորագույն խորհրդանիշներից է: Դրամի ներդրումը սկիզբ դրեց անկախ տնտեսական քաղաքականության, նաեւ՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման եւ իրականացման:

Ազգային արժույթն առանցքային դեր ունեցավ նաեւ Հայաստանի ֆինանսական համակարգի ձեւավորման համար: Այս տարիներին ֆինանսական համակարգն անցավ եւ՛ ձեւավորման, եւ՛ մաքրման, եւ՛ կայացման փուլերով: Քսանհինգ տարում, իհարկե,  եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձեւավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն եւ պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որեւէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, եւ լիահույս եմ, ապագայում եւս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարեւոր է: Այս տարիներին ստեղծվել եւ կայացել են նաեւ բոլոր այն ենթակառուցվածքները,  որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման եւ շարունակականության ճանապարհին:

Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհավորել բոլորիս նաեւ երրորդ սերնդի թղթադրամների դրամաշրջանառություն մտնելու կապակցությամբ. նոր թղթադրամները տպագրված են ժամանակակից լավագույն պաշտպանական հատկանիշներով եւ իրենց որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն՝ էապես կրճատելով դրամաշրջանառության ապահովման ծախսերը: Հայկական Դրամն ունեցել եւ այսուհետ էլ ունենալու է ամենաժամանակակից պաշտպանական հատկանիշները:

Այսօր լավ առիթ է նաեւ շնորհավորելու բանկային համակարգի աշխատակիցներին, քանի որ Հայկական Դրամի ներդրման օրը նշվում է նաեւ որպես բանկային աշխատակցի օր: Ցանկանում եմ շեշտել, որ Կենտրոնական բանկը, ունենալով օրենքով վերապահված անկախության հիմքեր, մշտապես գործել է բարձր պատասխանատվությամբ, թափանցիկ եւ առավելագույն ջանքերն է ներդրել իր խնդիրների իրագործման ընթացում, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Կենտրոնական բանկի թիմին, նախկին եւ ներկա աշխատակիցներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ