News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վիկտոր Բիյագովի՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ նշանակմանը, գրել է, որ հետ կանչված Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարեւոր եւ բարձր պաշտոն:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ:

Դեսպանների հետկանչումը եւ նշանակումը բնականոն եւ շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում եւ այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել:

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարեւոր եւ բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաեւ այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Եվ պարոն Վիրաբյանը, եւ պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն եւ մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները եւ արդյունավետությունը չպետք է որեւէ մեկի մոտ կասկած հարուցեն:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին եւ ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ