News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանական հարցերում լինելու ենք շատ նախանձախնդիր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, հիմա քննարկում են հանքարդյունաբերության հարցը եւ շատ շահարկումներ են լինում դրա հետ կապված. «Մենք երբեք չենք ասել, որ հանքարդյունաբերությունը փակելու ենք: Մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը ՀՀ-ում պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներով: Քայլեր ենք ձեռնարկելու այդպիսի բարձր ստանդարտներ սահմանելու համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ իշխանությունները որոշ շրջաններում արգելում են ձկան որսը կամ անտառահատման փորձերը, դա ճիշտ չի ընկալվում այդ տարածաշրջանների բնակիչների կողմից. «Բայց եթե սիգը Սեւանում շատ եղավ, մե՞նք ենք գնալու որսանք: Էլի տարածաշրջանի բնակիչներն են շահելու: Ինչ արվում է, այդ տարածաշրջանում մարդկանց շահերից է բխում: Այլ խնդիր է, որ պետք է պարզ երկխոսություն սկսենք մեր բնակիչների հետ: Մենք պետք է կարողանանք համոզել, որ անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան՝ կտրելով: 55 հազար խմ թափուկ է հանձնվել բնակիչներին: Դա արվել է առանց անտառին վնաս հասցնելու: Այս պրոցեսը պետք է շարունակել: Պետք է ուշադրություն դարձնենք պելետների արտադրությանը»,-ասաց նա:

Նշենք, որ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 22-ի իրն նիստում հավանության տվեց Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ Հայաստանում կենսաբազմազանության եւ կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ