Նիգերիայի հարավ-արեւելքում զինված տղամարդկանց խումբը հարձակվել է «Ֆորակո» հորատում իրականացնող ֆրանսիական ընկերության նավթահորի վրա, հաղորդում է Reuters-ը:
Զինված հարձակման արդյունքում յոթ մարդ զոհվել է՝ ընկերության վեց աշխատակից եւ քաղաքացիական ծառայության մեկ ներկայացուցիչ:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչները գործակալությանը հաղորդել են, որ հարձակվողները կարող են լինել «Բոկո Հարամ» ջիհադիստական խմբի ներկայացուցիչներ:
Ըստ տեղական իշխանությունների, դեռ հայտնի չէ, թե ով է պատասխանատու հարձակման համար: