News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վարչապետ ընտրվելուց հետո խնդիր էի դրել՝ ոռոգման ջրի համար Սեւանին չպետք է կպնել, հավելյալ ջրառ չպետք է անել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստում «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ զեկուցել են, որ Սեւանից հավելյալ ջուր չենք վերցնելու: Հետո, որոշ ժամանակ անց, եկել, ասել են, որ Սեւանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ»,-ասաց նա եւ նշեց, որ հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ:

«Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վախկանալիա, եւ այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք:

Վերջերս պետական վերահսկողության պետը հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ սարսափելի տվյալներ կան: Կարդում ես, որ չես հավատում, որ տասնյակ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց. սա 80% կորստի որոշակի հատվածն է: Այստեղ պետք է շատ լուրջ աշխատանք անենք՝ առաջինը ստվերային այգիների հողատարածքների հարցով, իրավապահ մարմիններն էլ պետք է անդրադառնան, որովհետեւ տասնյակ միլիոնների վնաս է պատճառվել մեր ոռոգման համակարգին»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ  կարծում է, որ պետք է այսօրվանից ստեղծել որոշակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցով: «Այդ հէկ-երի ոլորտում ինչ է կատարվում, ինչի մասին կարդում ես՝ «բլոքբաստերի» տպավորություն է թողնում»:

Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարեց՝ աշխատանքային խումբ ձեւավորել, որտեղ նաեւ դատախազության ներկայացուցիչներ կլինեն. «Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, եւ գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչեւ ոռոգման սեզոնի փակման օրը: Այս օրենքն էլ կարեւոր է, որ կարողանանք օպերատիվ կառավարել ռիսկերը»:

Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ որոշակի աշխատանքներ իրականացվել են այդ ուղղությամբ. «Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք երկրում առկա խոնավ հողերի պատկերը, եւ դա համադրում ենք ջրօգտագործող ընկերությունների կողմից տրամադրված պայմանագրերի հետ, տեսնում՝ որտեղ ունենք ստվերային այգիներ: Այսինքն ստուգվում է հողը, թե որտեղ է խոնավ, որտեղ է ջրվում: Հենց այսօր արդեն կսկսենք աշխատանքային խումբ կազմելու աշխատանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ