News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը համաձայն չէ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի այն կարծիքի հետ, թե Նիկոլ Փաշինյանը, մարզեր այցելելով, վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տալիս։

Այսօր՝ նոյեմբերի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նշանակման առաջին իսկ օրվանից մարզեր է այցելել, իսկ օրենքով քարոզչություն իրականացնելը չի արգելվում. անձը կարող է քարոզչություն անել ընտրությունների նշանակման հաջորդ իսկ օրվանից։

«Օրենքը չի արգելում որեւէ մեկին զբաղվել քարոզչությամբ, յուրաքանչյուր ուժ կարող է մինչեւ պաշտոնապես քարոզչության սկսվելը զբաղվել քարոզչությամբ, իսկ պաշտոնական քարոզչությունը հավասար պայմաններ ստեղծելու համար է»,– ասաց նա։

Հարցին, թե ինչու է «Իմ քայլը» դաշինքը երթը կազմակերպում նոյեմբերի 24–ին եւ ոչ թե 25–ին, երբ պաշտոնապես մեկնարկում է քարոզարշավը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք ամսի 24–ից առաջ էլ ենք երթեր արել ու հետո էլ ենք անելու։ Իմ պաստառները շատ հնարավոր է՝ հայտնվեն ամսի 24–ին, որովհետեւ ֆիզիկապես չի հասցնի կազմակերպությունը այդքան շատ թեկնածուների պաստառները փակցնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ