News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ–ում պատրաստ են ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը։ Այս մասին նոյեմբերի 22–ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ի պատասխան Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների  հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ողջունել ցանկացած համաձայնություն եւ շփումներ, որոնք կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ–ն պատրաստ է ողջունել հերթական ռաունդը, եթե կողմերը հանդիպման շուրջ համաձայնության հասնեն։ Եթե հանդիպումը տեղի ունենա եւ կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Պատասխանելով «բոլորը բոլորը հետ» գերիների փոխանակման Ա դրբեջանի նախաձեռնության մասին հարցին, որը հայկական կողմը մերժել է, Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի ցանկացած համաձայնություն, որոնք ընթանում են գլավոր խնդրի՝ հակամարտության կարգավորման հունում։ «Սակայն դրա համար նախատեսվում է համաձայնություն եւ աշխատանք համաձայնության հասնելու համար։ Նախաձեռնությունները հրաշալի են, սակայն դրանք պետք է մշակել, որպեսզի համաձայնությունների վերածվեն»,– նշել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ