News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Վահագն Մարգարյանի վթարի մասին հենց նույն օրը ինձ տեղեկացրել է պարոն Օրբելյանը, եւ ես անմիջապես շտապել եմ հիվանդանոց, որպեսզի տեսնեմ՝ ինչ է հնարավոր անել նրա կյանքը փրկելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող Վահագն Մարգարյանի ողբերգական ավտովթարին:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել էր Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը, ինչը բուռն հակազդեցության էր արժանացել հանրության շրջանում:

Այս առնչությամբ, Լիլիթ Մակունցն պարզաբանեց. «Մեզ դիմել են երեկ չէ առաջին օրը՝ ժամը 17:00-ի հատվածում, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի հոգեհանգիստ Օպերայում: Երեկ մեր աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը մեկնաբանել է, որ դա ոչ թե եղել է մերժում, այլ՝ պայմանավորված է եղել ընթացակարգով»:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի որոշումով սահմանված կարգով սահմանվում է, որ հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման կարգը: Նաեւ այդ դեպքում վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով:

«Սա այն կարգն է, որով պիտի առաջնորդվի Մշակույթի նախարարությունը: Ես կցանկանայի, որ Վահագնի, տաղանդավոր երիտասարդի մահը պարզապես չշահարկվեր: Խնդրանքս է դա: Մենք պարզապես հետեւել ենք ընթացակարգին: Հակառակը կլիներ օրենքը շրջանցել ու խախտել, ինչը ես չեմ արել: Չեմ արել անգամ այն պարագայում, երբ, իհարկե, գիտակցում եմ, որ հատկապես այս նախընտրական փուլում դա ինձ, որպես ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուի, կարող էր բերել քաղաքական դիվիդենտներ: Չեմ գնացել այդ քայլին, երբեք ինձ նման բան թույլ չէի տա», - ընդգծեց Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախարարության առաջարկով Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի Օպերայում նրա հիշատակին կազմակերպվի հիշատակի երեկո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է, ով գնացել է սինդրիկ հավաքելու, որտեղ էլ ինչ-որ կասկածելի իրի պայթյուն է  տեղի ունեցել ու երեխան ստացել է վնասվածքներ...
Ամենաշատ