News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ բրեքսիտից հետո Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հետագա հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը համաձայնեցվել է բանակցողների մակարդակով եւ ընդհանուր առմամբ քաղաքական մակարդակով, հաղորդում է RT-ն` հղում անելով Եվրախորհրդի ղեկավարի Twitter-ի հայտարարությանը:

«Ես ԵՄ 27 երկրներին ուղարկել եմ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հետագա հարաբերությունների մասին հռչակագրի նախագիծը: Եվրահանձնաժողովի ղեկավարն ինձ տեղեկացրել է, որ այն բանակցողների մակարդակով եւ ընդհանուր առմամբ քաղաքական մակարդակով համաձայնեցվել է», —Twitter-ում գրել է Տուսկը:

Նոյեմբերի 19-ին բոլոր 27 երկրները, որոնք մնում են ԵՄ-ում, աջակցել են ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին համաձայնագրի նախագծին:  

ԵՄ պետությունների ղեկավարների գագաթաժողովը, որը նվիրված է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն, նախատեսված է նոյեմբերի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ