News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆեյք տեղեկությունների ազդեցությունը հնարավոր է նվազեցնել լրատվամիջոցների որակյալ աշխատանքի հաշվին։ Այս մասին նոյեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիա–փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ֆեյք օգտատերերը փորձում են լրացնել այն դատարկությունը, որը թողնում են լրատվամիջոցները։

«Լրատվամիջոցները համացանցում պետք է ֆիլտրի դեր կատարեն, իսկ երբ դա տեղի չի ունենում, ֆեյք օգտատերերի համացանց նետածի պահանջարկը հաճույքով աճում է»,– նշեց Մարտիրոսյանը։

Փորձագետը նշեց, որ այսօր որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվության դեմ պայքարելու փոխարեն, իրենք են հաճախ օգտագործում այն տեղեկությունները, որոնք տարածում են ֆեյք օգտատերերը՝ այն չստուգելով այլ աղբյուրներում։

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ Հայաստանում գրեթե 1000 ֆեյք օգտատերեր կան, չնայած չկա պաշտոնական վիճակագրություն, ինչպես նաեւ ապատեղեկատվության դեմ պայքարի մշակված սխեմաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ