News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայտնի է դարձել առաջիկա արտահեր խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի լոգոն եւ կարգախոսը:

Ֆեյսբուքի իր էջում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը թվարկելով այն բոլոր մտահոգությունները, որ ունի ՀՀԿ-ն Հայաստանում ստեղծված ներքին ու արտաքին մարտահրավերների հետ: Նա նշել է, որ ՀՀԿ-ն ընտրել է հետեւյալ կարգախոսը. «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»:

«Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես Արցախի ապագայով, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես բանակի ամրությամբ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերումով, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես գների թանկացումներով, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես անորոշ ապագայուվ, ընտրիր Հանրապետականին

Եթե մտահոգ ես աշխատանքդ կորցնելու վտանգով, ընտրիր Հանրապետականին»:

Աշոտյանի խոսքով, ՀՀԿ-ն ունենալու է ինտերնետային կայք՝ www.vote1.am: «Ունենալու ենք նաեւ պաշտոնական հեշթեք #vote1 #voteRepublicans: Կլինեն նաեւ

ՀՀԿ-ն պատրաստվում է շատ ակտիվ գովազդային, եթերային արշավի: Շատ ինտենսիվ շփվելու ենք լրատվամիջոցների հետ, շարունակելու ենք քննադատել այն քաղաքականությունը, որը ոչ մի հաջողության չի բերում: Մենք ներկայացված ենք լինելու նաեւ իրական շփումներում, լինելու ենք շատ ակտիվ»:

Աշոտյանը ներկայացրել է նաեւ իրենց թեկնածուների բուկլետների, քարոզչական նյութերի նմուշները:

Անդրադառնալով նրան, որ ՀՀԿ-ի լոգոն եւ քարոզչական նյութերը հիմնականում սեւ եւ սպիտակ են, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ցավոք, այսպիսի իրականության է մեզ թելադրված այսօրվա իշխանությունների կողմից: Մենք մեզ թելադրված դիսկուրսի մեջ թելադրելու ենք մեր օրակարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ