News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


2019-ի բյուջի նախագիծը, հայտնի որպես՝ իներցիոն, իսկ ըստ հանրապետականի՝ ռեգրեսիվ կամ հետընթաց, այսօր ընդունվեց․ պատգամավորներից 66-ը կողմ էին, 4-ը դեմ ։ Չնայած ՀՀԿ խմբակցությունը կողմ էր նախագծին, երեք պատգամավոր ազատ և հակառակ քվեարկության ֆլեշմոբ արեցին։

Հանրապետականը իր պոտենցիալ ընտրողն է համարում բոլոր մտահոգվածներին․ այս տրամաբանությամբ էլ որոշել են իրենց կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին», ընդ որում՝ կարգախոսի ֆոնը սև-սպիտակ է․ սպիտակի վրա՝ մտահոգված ընտրողն է, սևի վրա՝ մտահոգության այլընտրանքը՝ իրենք։ Այս գույնները, Աշոտյանն ասաց, այն իրականությունն են, քաղաքական դիսկուրսը, որ թելադրվել են իշխանության կողմից, և Հանրապետականը այդ թելադրված պայմանների մեջ թելադրելու է իր օրակարգը։

Մեկին տասը պրոբլեմ սարքելու կարիք չի լինի․ Արմեն Աշոտյանը կկարողանա նորմալ քարոզարշավ անել։ Ոստիկանապետը հավասար պայմաններ խոստացավ բոլոր թեկնածուներին և ընդհանրապես անկաշկանդ պայքար ընտրախախտումների դեմ, որովհետև ասաց՝ մոլորակի վրա չկա մեկը, որից ինքը՝ Օսիպյանը, կաշկանդվի։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած մեծ երթի ուղիների իրազեկումը ի գիտություն է ընդունել Երևանի քաղաքապետարանը․ Փաշինյանը և քայլ անող մյուսները երթը կսկսեն վաղը Նոր Նորքի 6-րդ զանգվածից և կավարտեն Հանրապետության հրապարակում։

Փաշինյանի երթը կառավարման նրա անկարողությամբ բացատրեց Շարմազանովը․ չի կարողանում տնտեսություն զարգացնել, զբաղվում է իր հարազատ գործով։ Հանրապետական պատգամավորը նաև հույս հայտնեց, որ Փաշինյանը մի օր ամբողջությամբ կզբաղվի քայլերթերով, իսկ կառավարման գործը կթողնի պրոֆեսիոնալներին։

Շարմազանովն էլ զբաղված է՝ Փաշինյանի փայտիկը մեկնաբանելով․ արձագանքեց ՔՊ–ական Ալեն Սիմոնյանը և ձախողումներից դժգոհողներին առաջարկեց մի ստուգողական երթ անել Բաղրամյանով և տեսնել, թե ինչ կասեն մարդիկ։

Բալետի մենապարող Վահագն Մարգարյանի մահը մշակույթի նախարարի պաշտոնակատարը խնդրեց չշահարկել․ Լիլիթ Մակունցը բացատրեց՝ ոչ թե ինքը, այլ ընթացակարգը թույլ չի տվել արտիստի վերջին հրաժեշտը կազմակերպել Օպերայի շենքում։ Ավտովթարից մահացած արտիստի հուղարկավորությունն այսօր էր՝ Արմավիրի Ապագա գյուղում։ Մակունցը հայտնեց, որ իրենց առաջարկով Օպերայում կկազմակերպվի նրա հիշատակի երեկոն:

ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարողներն բողոքի ակցիա են արել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջել են սեղմ ժամկետում ընդունել օրենք, որը կարգելի այլասերության պրոպագանդան։

Դոլարի արժեքն աննշան ընկել է, եվրոյինը և բրիտանական ֆունտինը՝ աննշան աճել, դոլարը 484 դրամ է, եվրոն՝ 552, ֆունտը՝ 619, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 38 դրամ։

Հանրապետությունում նոյեմբերի 23-ին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային շրջաններում` ձյուն: Երեւանում սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +9+11:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ