News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թեհրանը կարող է միջուկային գործարքի հանդեպ դիրքորոշումը փոխել, եթե Իրանի քաղաքացիները զգան, որ այն չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է PressTV-ն:

«Մենք կողմնորոշվում ենք ժողովրդի դիրքորոշմամբ: Հենց այս գործոնն է առանցքային,- ասել է Զարիֆը: - Եթե Իրանի քաղաքացիները համարեն, որ գործարքը չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին, ապա մենք ստիպված կլինենք պատասխանել ժողովրդի կամքին»:

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ նոր բանակցություններն անիմաստ են: «Մենք ինչո՞ւ պետք է բանակցությունները վերականգնենք միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն իր նախորդին ատում է»,- ասել է Զարիֆը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անբարյացակամությունը Սպիտակ տան նախորդ ղեկավար Բարաք Օբամայի նկատմամբ, որի օրոք է կնքվել միջուկային համաձայնագիրը: Նա հավելել է, որ «դիվանագիտական մակարդակում այդպիսի պատճառը չի կարող բավարար համարվել, քանի որ դիվանագիտությունը լուրջ խաղ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ