News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը կշարունակի աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Այս մասին նոյեմբերի 23-ին 2018 թվականին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ավանդի համար» Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի շնորհմանը նվիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Մրցանակի դափնեկիր Ջեյմս Թրաչարդին շնորհավորելով՝ Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

«Կառավարությունը ձգտում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպես՝ սկսնակ ընկերություններին աջակցությունը, կրթության եւ հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտում արտասահմանյան փորձի եւ ընկերությունների ներգրավումը»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ այս նպատակի համար կգործարկվի ինչպես պետության ներուժը, այնպես էլ Սփյուռքի, ինչպես նաեւ մասնավոր ներդրողների:

««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ավանդի համար» պետական մրցանակի շնորհումը շատ կարեւոր է համաշխարհային ՏՏ հանրույթում Հայաստանի իմիջի բարձրացման տեսանկյունից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ նախկինում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ավանդի համար» մրցանակի դափնեկիրներ են դարձել աշխարհում առաջին միկրոպրոցեսորի՝ Intel 4004-ի «հայր» Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Apple Computers»-ի հիմնադիր Սթիվ Վոզնյակը եւ ՏՏ ոլորտում հայտնի այլ անհատներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ