News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում Երեւանի եւ Մինսկի միջեւ «փոխհրաձգությանը»:

«Այն, ինչ ասել եմ՝ ուժի մեջ է եւ սրանից հետո լինելու է ուժի մեջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նոյեմբերի 2–ին։ Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հանդիպել էր Ադրբեջանի դեսպանի հետ եւ ներկայացրել փակ հանդիպման մանրամասները, ինչից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լուկաշենկոն պետք է բացատրություններ տա այդ քայլը կատարելու համար: Դրան ի պատասխան՝ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Փաշինյանը հավանաբար իրեն միջազգային դատախազի տեղ է դրել»:

ՀԱՊԿ-ի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ որոշում կկայացվի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ