News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի, լրատվամիջոցների եւ ՀԿ-ների հանդիպումից հետո մի քանի բնապահպաններ աղմուկով բարձրացան նախարարություն եւ դժգոհեցին, որ իրենց ավելի վաղ ներս չէին թողնում: Նրանք պահանջեցին հանդիպում նախարարի հետ՝ «լայվով»:

«Մենք հարցեր ունենք նախարարին եւ պատասխաններ ունենք պահանջելու, որովհետեւ մեր հարցերին չի պատասխանում: պաշտոնական հարցերին գալիս են լղոզած պատասխաններ: Հիմա հանդիպումն ավարտվել է, նոր մեզ թողել են վերեւ»,-ասաց Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչներից Անի Խաչատրյանը:

Նախարարության մամուլի ծառայության ղեկավար Արմեն Վարդանյանը նշեց, որ սենյակային պայմաններից ելնելով որոշվել է, որ ամեն կազմակերպությունից մեկ ներկայացուցիչ լինի, միաժամանակ ասաց, որ նախարարը պատրաստ է հենց հիմա ընդունել ցանկացողներին, բայց առանց «լայվի»:

Անի Խաչատրյանը նշեց, որ նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» համար կոնսուլտանտ է եղել, այսինքն՝ ըստ էության աշխատել է «Լիդիանի» համար։

«Մենք ունենք տեղեկություններ, որ նախարարն իր մասնակցությունն է ունեցել ինչ-որ ուսումնասիրությունների: Մենք ուզում էինք նախարարից հարցնել, թե ինչ կասի դրա մասին, արդյոք դա շահերի բախում չէ, երբ ինքը հիմա «թեւերը փռած» «Լիդիանին» է պաշտպանում: Նրանք թիթեռ են գրում, սրանք թիթեռ են ջնջում կարմիր գրքից, վերացնում են հետքերը»,-ասաց նա:

Բնապահպանները Էրիկ Գրիգորյանին փոխանցեցին իրենց «նվերը»՝ Տանձուտի հանքավայրից մի շիշ թթվածնի դրենաժ եւ Թեղուտի ու Ախթալայի պոչամբարներից լցվող տիղմը. «Էրիկին մենք մարտահրավեր ենք նետում՝ գնացեք այս տանձուտի հանքավայրի հարյուր տարվա թթվային դրենաժը, որ փորձեք կանխել, հետո նոր խոսացեք Ամուլսարի թթվածնի դրենաժարի կանխումից, որը հարյուրապատիկ ավել շատ է լինելու եւ ավելի երկար ժամանակ»,-ասաց բնապահպանը:

Տպել
Ամենաշատ