News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունը սեփական օպերացիոն համակարգի մշակման հայտ է ներկայացրել։ Այժմ օպերացիոն համակարգը մշակվում է եւ ստուգվելուց հետո կսկսի կիրառվել Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Պաշտպանության նախարարությունը գնում է կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը կբերի  պաշտպանողունակության բարձարցման։ Բնականաբար մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, ինչի տրամաբանության մեջ է նաեւ սեփական օպերացիոն համակարգ ունենալու գաղափարը»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է ArmSec 2018 համաժողովը։ ArmSec-ը միջազգային կիբեռանվտանգությանը վերաբերող ամենամյա համաժողով է, որի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը եւ կիբերանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Համաժողովի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: ArmSec-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

ArmSec համաժողովի եւ Capture the Flag (CTF) մրցույթի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, “OWASP” Armenia-ն, Illyuria Security ընկերությունը, SmartGateVC վենչուրային ֆոնդը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ