News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ԻՊ-ին Սիրիայում իր ռազմական ներկայության համար արդարացում է համարում, ռեժիմի փոփոխության համար գրեթե որպես դաշնակից դիտարկում: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր պորտուգալացի պաշտոնակից Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախարարը նշել է, որ «Պետդեպարտամենտը վերջերս հայտարարել է, որ ԻՊ-ին դեռեւս չեն հաղթել եւ ԻՊ-ին հաղթելու գլխավոր նախապայմանը Սիրիայում ռեժիմի փոփոխությունն է եւ այնտեղից իրանական եւ իրանամետ ստորաբաժանումների դուրս բերումը»:

«Իմ կանխատեսումն այն մասին, որ ԻՊ-ն, ընդհանուր առմամբ, ամերիկացիների համար Սիրիայում դիտարկվում է որպես ռազմական ներկայության արդարացում եւ գրեթե որպես դաշնակից`սիրիական վարչակարգի դեմ պայքարում, հաստատվում է: Այսինքն՝ այժմ գլխավոր խնդիրը  ռեժիմը փոխելն է, այլ ոչ թե ԻՊ-ին հաղթելը», - ասել է Լավրովը:

Նախարարի խոսքով, պատճառաբանությունները, որոնք նա օրինակ է բերել, «պատիվ չեն բերում  մեր ամերիկացի գործընկերներին եւ ցույց են տալիս, որ բացի Սիրիայում ահաբեկչության վերացման իրենց հիմնական խնդրից, նրանք ունեն այլ, թաքնված օրակարգ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ