News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, վրիպումների համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, առավոտյան մեկնարկած քայլերթի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք իրականացրինք Հայաստանի պատմության մեջ ամենաերկար քայլերթը, որը տեւեց ուղիղ 9 ժամ 25 րոպե, որի ժամանակ անցել ենք 37 կմ տարածություն մեկ օրում»,-ասաց նա:

Անդրադառնալով երթի իմաստին, Փաշինյանը նշեց. «Մենք սրանով եւս մեկ անգամ ի ցույց դրեցինք, որ մեր կամքը քարից էլ ամուր է եւ մեր հոգին հանձնվել չգիտի: Մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, մանդատը, մենք ժողովրդի գլխավորությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի երջանկություն:

Այսօրվա մեր երթը ուներ եւս երկու խորհուրդ. Դա ըստ էության, քավության ճանապարհ էր, որովհետեւ մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանը իշխանության կարգավիճակով: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, վրիպումների համար: Սա քավության երթ էր ի հարգանս այն քաղաքացիների, որոնք որեւէ կերպ հիասթափվել են այս ընթացքում: բայց սա նաեւ ոչ միայն երթ էր, այլեւ յուրօրինակ ուխտագնացություն, որով մենք հաստատեցինք մեր հավատարմությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժեքներին:

Հայաստանում սկսվում է ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխությունը, որի արդյունքներով Հայաստանն իսկապես դառնալու է հզոր, բարձր տեխնոլոգիաներով արդյունաբերական բարեկեցին երկիր, երջանիկ մարդկանց երկիր»,-հայտարարեց նա:

Սրանով երթն ավարտվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ