News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գահընկեց եղած ռեժիմի նախկին ընտրություններից քաջ հայտնի և քաղաքական պատվերներ կատարող տխրահռչակ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակ կոչվող սոցիոլոգիական հաստատությունը հերթական պատվերն է ստացել՝ նսեմացնել և հնարավորինս աննշան ներկայացնել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Պետք է ընդունենք, որ Չախ-չախ թագավորի հեքիաթի ավանդույթներին հավատարիմ այս կեղծ «Գելափին» իսկապես հաջողվել է, ի վերջո, այնպիսի սուտ մոգոնել, որին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, վերջապես հավատացինք:

Այն է՝ թե մեզ առհասարակ անհայտ է «Սասնա Ծռեր» անունով քաղաքական ուժը և որ նա իր անհայտությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր փոքր ու մեծ քաղաքական ուժերին:

Ըստ երևույթին, այս կեղծ «Գելափին» պատվիրված հերթական անհեթեթությունը արդյունք է նախաէպոսյան Հայաստանում արված հետազոտության:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ էության գործ ունենք քաղաքական այնպիսի պատվերի հետ, որը նպատակ ունի հասարակությանը նախապատրաստելու հերթական ընտրական կեղծիքին, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա օլիգարխիկ, մարտիմեկյան ՀՀԿ-ԲՀԿ տանդեմի քաղաքական հարությանը, այս անգամ արդեն՝ որպես «քաղաքական ընդդիմություն»:

Ակնհայտ է, որ սոցիոլոգիական կեղծարարության ասպետներն ուժից վեր խնդիր են դրել իրենց ուսերին:

Պարոնայք կեղծարարներ, զուր ջանքեր մի վատնեք, Սասնա Ծռերը լինելու են գալիք խորհրդարանում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «GALLUP International Аssociation»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնել էր իրենց նցկացրած սոցհարցման տվյալները, որոնց համաձայն Դուք ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին եք պատրաստվում տալ Ձեր ձայնը, քաղաքացիների պատասխանները հետեւյալ տեսքն ունեն.

«Իմ քայլը» դաշինք՝ 68.3 տոկոս,

ԲՀԿ՝ 6.7 տոկոս,

ՀՀԿ՝ 1.5 տոկոս,

«Լուսավոր Հայաստան»՝ 1.2 տոկոս,

ՀՅԴ՝ 1 տոկոս,

«Սասնա ծռեր»՝ 0.9 տոկոս,

Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ՝ 0,3 տոկոս,

«Մենք» դաշինք՝ 0,3 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատներ՝ 0.2 տոկոս,

ՕԵԿ՝ 0.1 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0 տոկոս:

Սոցհարցման տվյալներ. «Իմ քայլը» կստանա 68,3 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6.7 տոկոս, ՀՀԿ-ն՝ 1.5 տոկոս

https://news.am/arm/news/482558.html

Տպել
Ամենաշատ