News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` նոյեմբերի 24-ին, հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Նախագահն ու Վեհափառ Հայրապետն քննարկել են մեր երկրի ապագային, պետություն-եկեղեցի հարաբերություններին եւ ազգային-եկեղեցական կյանքի խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք խոսել են նաեւ հայրենիք-սփյուռք կապերի մասին, կարեւորել դրանց առավել սերտացումը, ինչը հնարավորություն կտա ավելի միասնաբար դիմակայել առկա մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ