News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հալեպում գտնվող ահաբեկչական խմբավորումները Ալ-Հալդիա, Ջամիյաթ Ազ-Զախրա թաղամասերի եւ Ան-Նիլ փողոցի վրա թունավոր նյութերով արկեր են արձակել, հաղորդում է SANA- ն:

Հալեպ քաղաքի ոստիկանության վարչության պետ Իսամ Աշ-Շիլը հայտարարել է, որ ահաբեկչության հարձակման արդյունքում տասնյակ քաղաքացիներ Ար-Ռազի հիվանդանոց եւ համալսարանական կլինիկա են տեղափոխվել:

Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը հայտարարել է, որ հարձակումը հաստատում է ավազակային կազմավորումների մոտ թունավոր նյութերի առկայությունը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես, կանանց, երեխաներին եւ տարեցներին:

Հալեպի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Զիադ Հաջ Թահան ասել է, որ մոտ 50 մարդ վիրավորվել է, այդ թվում` կանայք եւ երեխաներ, նշելով, որ այդ թիվը կարող է մեծանալ:

Բժշկական աղբյուրների համաձայն, քաղաքի հիվանդանոցներում ընդունվել է 107 քաղաքացի, մի քանի տուժածները ծանր վիճակում են:

Տեղական աղբյուրների համաձայն, վերջերս Թուրքիայի սահմանով ֆրանսիացի փորձագետներ են ժամանել Իդլիբ՝ հրթիռները թունավոր գազերով համալրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ