ԵՄ բոլոր 27 առաջնորդները հաստատել են բրեքսիտի հարցով համաձայնագրի նախագիծը, հաղորդում է BBC News-ը:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի նախագիծը քննարկվում էր Բրյուսելում ընթացող գագաթաժողովի ընթացքում:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ տվյալ նախագիծը «միակ հնարավոր գործարքն էր»:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն առաջինն էր, որ հայտարարեց համաձայնագրի նախագծի հաստատման մասին՝ հաղորդագրություն տարածելով Twitter-ի իր էջում: