News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին, մեր սեւ-սպիտակ քարոզչական փաթեթավորմանը, իրականում մեր քարոզարշավը լինելու է շատ գունեղ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է  Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում:

«Մեր քարոզարշավը լինելու է շատ տպավորիչ, շատ պայծառ, ատ ջերմացնող: Սեւ-սպիտակը մեզ պարտադրվել է նոր իշխանությունների կողմից որպես Հայաստանում նոր իրողություն: Մենք ընդունել ենք այդ հրավերը եւ այդ թելադրանքի մեջ ուզում ենք թելադրել մեր սեփական օրակարգը: Ակնկալեք մեզնից շատ անկեղծ ու բանական ելույթեր, իրական քաղաքական պայքար, իրական քաղաքական մշակույթ»,-ասաց Աշոտյանը:

Նա հաջողություն մաղթեց բոլոր քաղաքական ուժերին ու թեկնածուներին. «Որ գալիք ԱԺ-ն լինի ոչ թե հասարակության ծուռ հայելի, այլ հասարակական մտահոգությունների, ահազանգերի, նյարդերի կծիկի արտահայտողը: Ուզում եմ հավատալ, որ ընտրարշավը կանցնի ոչ միայն գրված, այլեւ չգրված օրենքների շրջանակներում: Կոչ եմ անում իմ գործընկերներին զերծ մնալ էժանաագին բաներից, էժան բաներ չանենք այս ընտրարշավի ընթացքում: Էժան քաղաքական գործիչները հետագայում թանկ են նստում երկրի վրա»,-ասաց Աշոտյանը:

«ՀՀԿ-ում պահպանվել է կորիզը, այն կուռ թիմ է, մրցունակ կազմ ունենք: Դուք յուրաքանչյուր ընտրական տարածքում կարող եք գտնել ձեր սրտի ՀՀԿ-ական թեկնածուի:

Ընտրապայքարը թեժ է լինելու, ես չեմ բացառում, որ իմ մրցակիցները կարող են դիմել նաեւ արգելված մեթոդների, անազնիվ քայլերի, զրպարտանք տարածելով իմ անձի հանդեպ: Այդպիսի դեպքեր եղել են: Եթե ընտրարշավի ընթացքում որեւէ սկանդալային լուր հաղորդեցին իմ անձի հետ կապված, ես հասանելի եմ բենզալցակայանի ռեժիմով՝ 7/24 ռեժիմով, այսինքն 7 օր 24 ժամ ռեժիմով»,-ընդգծեց Աշոտյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ