News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով եւ այն արդեն հասանելի է COMBO՝ 4-ը 1-ում ծառայությունների փաթեթով:

Միանալով COMBO մարզային փաթեթին՝ բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որեւէ հավելյալ սարքի, ինչպես նաեւ YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից: 

Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչեւ 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման եւ բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող եւ նոր բաժանորդների համար:

«Beeline-ը մշտապես զարգացնում է իր ծառայությունները, հատկապես համակցված առաջարկները, որոնք շատ պահանջված են մեր բաժանորդների շրջանում եւ թույլ են տալիս առավելագույնս օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Դրանք օր օրի դառնում են էլ ավելի պարզ, հարմար եւ շահավետ։ Վստահ եմ, մարզերի մեր բնակիչները կգնահատեն այս փոփոխությունները եւ սիրով կօգտվեն նոր ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ