News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի աստղ, «Օսկար», «Ոսկե առյուծ», BAFTA , «Էմմի» եւ «Տոնի» մրցանակների դափնեկիր Ալ Պաչինոն կկատարի Ուիլյամ Շեքսպիրի հայտնի ողբերգության նոր կինոնկարում Լիր արքայի գլխավոր դերը, փոխանցում է The Guardian-ը:

Այս մասին լուրերը պտտվում էին երկար տարիներ, սակայն միայն հիմա է այս տեղեկությունը պաշտոնական հաստատում ստացել:

Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն մյուս տարի: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանացի Մայքլ Ռեդֆորդը:

Նշված ֆիլմն անգլիացի դասականի մեծագույն ստեղծագործության ամենեւին առաջին էկրանավորումը չէ: Միայն ԱՄՆ-ում հայտնի են պիեսի 2 էկրանավորում, որոնց գլխավոր դերերը կատարել են Լոուրենս Օլիվյեն, Օրսոն Ուելսը: Կա նաեւ 1970 թվականի խորհրդային ականավոր էկրանավորումը, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Կոզինցեւը: Այս ֆիլմում Լիրի դերը կատարել է էստոնացի դերասան Յուրի Յարվենտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ