News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 

Երկուշաբթիից սկսած ԱՄՆ-ի Օհայո նահանգում բոլոր ձեռնարկատերերը կկարողանան իրենց հարկերը բիթքոինով վճարել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունները, ովքեր ցանկանում են մասնակցել այս ծրագրին, պարզապես պետք է մտնեն OhioCrypto.com կայքը, գրանցվեն եւ վճարեն այն ամենը, ինչ ուզում են՝ սկսած ծխախոտի վաճառքի հարկերից եւ ավարտած աշխատողների համար հարկերի վճարումից:

Այսպիսով ԱՄՆ-ն աշխարհում կդառնա առաջին երկիրը, որը բիթքոինը որպես պաշտոնական արժույթ է ընդունել:

Նահանգի գանձապետ Ջոշ Մանդելը հայտարարել է, որ ծրագիրը ազդանշան է, որ պետությունը մտադիր է տեխնոլոգիաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ