News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան սատկած են հայտնաբերել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։  Կենդանու անկման պատճառը դեռեւս հայտնի չէ։

Աբրահամյանը նշեց, որ  կենդանու դիահերձումից եւ լաբորատոր փորձաքննությունից հետո միայն պարզ կլինի, թե ինչու է սատկել կոկորդիլոսը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան էլ կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով եւ հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ