News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Հայաստանի Հանրապետական կուսակցության այն կոչերին, թե եթե մտահոգված ես Հայ առաքելական եկեղեցու ապագայով ու ազգային արժեքներով, ապա ընտրիր Հանրապետականին։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Մարալիկում ընտրողների հետ հանդիպմանն իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ «Երբ ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգված եք Հայ առաքելական եկեղեցու արժեքներով, ապա ՀԱԵ-ն երբեք ավելի շատ չի հեղինակազրկվել, քան ՀՀԿ-ի իշխանության տարիներին, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու իր թիմը եկեղեցին դարձրել էին իշխանության կցորդ եւ տեղ-տեղ նրան հաջողվել էր։ Արդեն տեղ-տեղ հոգեւոր դասին էին ներքաշել կոռուպցիայի մեջ։ Հիմա մենք ուզում ենք, որ եկեղեցին արժանապատիվ լինի, ժողովրդահաճո լինի, ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելի։ Եվ մենք հասնելու ենք դրան, քանի որ մենք նպատակ չունենք մեր նեղ քաղաքական շահերի համար եկեղեցին օգտագործել, ինչպես անում էին ոմանք»։

Փաշինյանը խոսեց նաեւ ազգային արժեքների մասին․ «Հայ ընտանիքներին, հայ կանանց ու տղամարդկանց տարիներով նվաստացրած, արժանապատվությունը ոտնահարած հանցախումբը խոսում է ավանդական արժեքների մասին։ Էդ դուք եք խոսո՞ւմ ավանդական արժեքների մասին, որ պետական կառավարման համակարգը ձեր սիրուհիներին գործի տեղավորելու տեղ էիք դարձրել։ Հայաստանի կեսը բարդակ եք սարքել, խոսում եք ավանդական արժեքների մասին»։

Նա շեշտում է՝ վարչապետի կարգավիճակը մի վատ կողմ ունի՝ չի կարողանում իր ասելիքը մինչեւ վերջ ասել, որ այլ կերպ չմեկնաբանվի ու ընկալվի․«Մեկ էլ շփոթվում ենք, սխալ գույնի շոր ենք հագնում, ասում են վայ, մեր ավանդական արժեքները․․․պաշտպանում են, LGBT համայնքին պաշտպանում են, տո ձեր իշխանության․․․Էս վարչապետի կարգավիճակը մի հատ վատ բան ունի՝ հանգիստ մինչեւ վերջ չեմ կարողանում խոսալ»։

Փաշինյնաը իր ելույթում հիշեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը․ «Մի հոգի էլ կար՝ ասում էր, ով է այն տղամարդը՝ էս ա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է այդ տղամարդը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ