News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2018թ. հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան ազատամարտում հաղթանակը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որը անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել։ Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, ինչի համար մարդիկ գլուխ դրեցին զոհասեղանին», - հայտարարեց Սասուն Միքայելյանը։

 

Տպել
Ամենաշատ