News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եկեղեցին երբևէ որևէ մեկի, որևէ իշխանության կցորդ չի եղել։ Այդ մասին Araratnews.am-ի   հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ՝ մեկնաբանելով  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ «ՀՀԿ-ը խոսում է ավանդական արժեքների մասին, մինչդեռ, օրինակ, եկեղեցին այն աստիճանի վարկաբեկված չի եղել, որքան ՀՀԿ-ի օրոք: Ավելին՝ եկեղեցին ՀՀԿ-ի օրոք եղել է իշխանության կցորդը»:

«Պետք է նշել, որ Հայոց Եկեղեցին՝ գիտակից իր առաքելությանը ազգային և հայրենական կյանքում, մշտապես իր ծառայությունն է բերել ի նպաստ հայոց պետականության զորացման, ազգի պայծառ ու ապահով կյանքի։ Եկեղեցին երբեմն գործել է սահմանափակումների մեջ, ինչպես օրինակ՝ խորհրդային տարիներին, իսկ անկախությունից հետո ազատության պայմաններում և ամենայն ջանք ի գործ դրել՝ վերականգնելու անցյալի կորուստները, սակայն այդ պարագաներում անգամ Եկեղեցին առաջնորդվել է հայրենի պետության շահերով։ Եկեղեցին իր ծառայությունը երբևէ չի դիտարկել քաղաքական համատեքստում, այլ պետական ու հասարակական կառույցների, ազգային հաստատությունների, ինչպես նաև կուսակցությունների հետ իր հարաբերությունների ձևավորման մեջ առաջնորդվել է ազգի ու Հայրենիքի բարօրության կերտման հրամայականով։ Ցավ է մեզ համար, որ պարբերաբար այս նյութն արծարծվում է՝ թյուր ընկալումներ ձևավորելով մեր ժողովրդի մոտ։ Ցավալի է նաև, որ այս հանգամանքը կարող է շահարկվել նաև նախընտրական քարոզարշավի օրերին»,- ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ