News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը եւ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան կհամագործակցեն պետություն-մասնավոր երկխոսության, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի խթանման եւ զբոսաշրջային արդյունքի զարգացման նպատակով։ Այս մասին այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը եւ «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։ Հուշագրով նախատեսվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը տեխնիկական, տեղեկատվական եւ, իր հնարավորությունների սահմանում, այլ կարգի աջակցություն կցուցաբերի ասոցիացիային՝ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում, կաջակցի մասնագետների համար վերապատրաստման եւ կրթական ծրագրերի կազմակերպմանը:

Փոխըմբռնման հուշագրի համաձայն, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հնարավոր խնդիրների դեպքում կապահովի պետություն-մասնավոր երկխոսության հարթակ, ՓՄՁ ԶԱԿ-ին կաջակցի զբոսաշրջության ոլորտին առնչվող հետազոտություններ իրականացնելու հարցում, կներկայացնի ներգնա զբոսաշրջությունը եւ ներդրումները խթանող ծրագրեր՝ համաֆինանսավորման համար եւ այլն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ