News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օտարերկրյա ներդրումներ բերելու համար պետք է ամրապնդել հարաբերությունները մեր միջազգային գործընկերների հետ, այլ ոչ թե կրճատել այդ հարաբերությունները եւ ավելի փչացնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նիստի արդյունքում Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները գործընկեր երկրների հետ։ Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդրին՝ Բիշարյանը նշեց, որ այն այսօր առավել քան արդիական է․ «Մեր սահմանների պաշտպանությունը չպետք է դրված լինի 18-ամյա երիտասարդների ուսերին։ Պետք է վերանայել մոտեցումները եւ արդիականացնել բանակը»։

Նրա կարծիքով՝ երկրի առջեւ ծառացած մեկ այլ կարեւորագույն խնդիրներից է աշխատատեղերի ստեղծումը․ «Նույնիսկ 350 հազար աշխատողներ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, այնպիսի աշխատավարձ են ստանում, որ նրանց կարելի է գործազուրկ անվանել»,-նշում է պատգամավորի թեկնածուն։

Բիշարյանը հիշեցրեց, որ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի 600 աշխատողներ այսօր գործազուրկ են դարձել․ «Անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր աշխատանքի արժանապատիվ վարձատրությամբ, ոչ թե փակել եղածը»,-եզրափակեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ