News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ նոյեմբերի 28–ին։ Այս մասին դատական նիստերի դահլիճից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը չի հասցրել ներկայացնել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը եւ դատարանը նրանց ժամանակ է տվել մինչեւ վաղը ներկայացնել այն։

Ալումյանը չմանրամասնեց, թե ինչի հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27- ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ