News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Շվեդովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդին փոխանցել է ուկրաինական նավերի կողմից Ռուսաստանի տարածքային ջրային սահմանները խախտելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդում նաեւ քննարկել են զանգվածային ոչնչացման զենքի չտարածումանը, որը բխում է ՄԱԿ ԱԽ 1540 բանաձեւից, փոխադարձ վստահության բարձրացման միջոցներին, անվտանգության գլոբալ կառույցի սատարմանը վերաբերող հարցեր։

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտած Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը, Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովում անօրինական գործողությունների հերթական փորձն են իրականացրել:

Ուկրաինայի ռազմական նավերին հարկադրաբար կանգնեցնելու համար ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել: Արդյունքում Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային նավատորմի բոլոր երեք նավերը կանգնեցված են: Ուկրաինայի ԶՈՒ երեք վիրավոր զինծառայողներն բժշկական օգնություն է տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման փաստով հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ