News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատարի երեկ եւ այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսեւորումներ  են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաեւ ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:

Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում, վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը ըստ էության տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ