News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սասուն Միքայելլյանի երեկվա թեման այսօր էլ ուժի մեջ էր։ Հանրապետական ցուցակով առաջադրված Շահնազարյանը հող հանձնելու սցենար կանխատեսեց, ըստ նրա՝ այն ինչ ասել է Սասուն Միքայելյանը իրականում այն ծրագիրն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն Արցախի փոխարեն։

Լոռիում քարոզարշավ անող Փաշինյանը Շահնազարյանին հիշեց որպես հանրապետականի երիտթևի ներկայացուցիչ, ապա կրկնեց, որ իշխանությունն առանց ժողովրդի համաձայնության՝ որևէ լուծման չի գնա։

Փաշինյանն ասաց՝ Ղարաբաղի հարցի իր ամբողջ ընկալումն արտահայտող բանաստեղծություն է գրել, որը խնդրեց ուշադիր լսել։ https://news.am/arm/videos/19659.html

Սասնա ծռերը այսօր զուսպ են արձագանքել «հանկարծ չշշկռվելու» խիստ զգուշացմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանն արեց Արթիկում քարոզարշավի ժամանակ։ Նրանք սպառնալիքներ եւ վիրավորական ենթատեքստ են տեսել Փաշինյանի արտահայտություններում և հույս հայտնել, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը, նաև հորդորել են զերծ մնալ իրար հարվածելու մարտավարությունից:

Հանարապետականը ընտրողների հետ հանդիպել է Դվին հյուրանոցում։ Այստեղ Աշոտյանը հիշեց Փաշինյանի երեկվա նյարդային լայվը, մատ թափ տալն ու հաթաթաները, բայց ասաց՝ չեն վախենում։

Փաշինյանի պահվածքը Աշոտյանը զարհուրելի համարեց և նրան խորհուրդ տվեց դիմել հոգեբանի։

Այս հարցին հանրապետականը մի ամբողջ հայտարարություն նվիրեց, նրանք վարչապետի պաշտոնակատարի վարքագիծը աննախադեպ են համարում մեր քաղաքական մշակույթում, իսկ որոշ արտահայտություններ՝ ատելության ամենավառ դրսևորումներ, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ոտնահարում մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ`օրինակ կնոջը թիրախավորելը:

Թիրախավորված կինը Շուշան Պետրոսյանն է, նրան Փաշինյանը հիշել էր այսօր, երբ ՀՀԿ-ականներից պաշտպանում էր Սասուն Միքայելյանին։

Փաշինյանի անվանական հիշատակումների մեջ նաև դաշնակցական Հրանտ Մարգարյանն էր, որ մի հարցազրույցում ասել էր, թե մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել։

Այս խոսքը Հրանտ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում համարեց անմակարդակ, որին ինքը պատրաստ չէ, այնուամենայնիվ ասաց՝ աշխարհի բոլոր կենտրոններում այդ ինֆորմացիան հայտնի է․ երանի թե սխալված լինի, բայց դա է իրականությունը։ Փաշինյանը շուտով ֆեյսբուքի իր էջում պատասխանեց նրան․ «Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն եւ պաշտոնապես»:

Այսօր, վերաքննիչ դատարանը սկսեց քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը անձեռնմխելիության հիմքով վերացնելու որոշման դեմ բողոքը։ Նիստին ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչն աննախադեպ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Դատական քննությունը կշարունակվի վաղը։ Պաշտպանական կողմը մտադիր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին․ դատարանը նրանց ժամանակ տվեց։

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել․ այսօր այն կազմել է 485 դրամ։

Եվրոն ու բրիտանական ֆունտը մի քանի դրամով էժանացել են, եվրոն 548 դրամ է, ֆունտը՝ 618, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 7 ու 27 դրամ։

Հանրապետությունում նոյեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում ևս տեղումներ չեն կանխատեսվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +11+13:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ