News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին եւ խստիվ հրահանգել որեւէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը եւ գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին:

Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

ՔՊ-ում համարում են, որ եթե որեւէ թեկնածու միջինից բարձր քվեներ ստացավ, ապա դա գյուղապետի կողմից այդ թեկնածուի օգտին իրականացված քարոզչության հետեւանք պետք է դիտարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ