Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկացել են 1,05 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 52,10 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով աճել են 0,96 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,79 դոլարի: