News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է հպարտանալ մարդու իրավունքների պաշտպանի զարգացած ինստիտուտով: Այս մասին խոշտանգումների կանխարգելման հարցերով համաժողովում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Ըստ նրա, օմբուդսմենի ինստիտուտը հզորանում է եւ մեծ ազդեցություն ունի մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Մեր տեսանկյունից, Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը լավ օրինակ է այլ երկրների համար: Հայաստանն առաջադեմ փորձ ունի, որով կարող է կիսվել գործընկերների հետ», - ասաց Սվիտալսկին:

Միաժամանակ նա ընդգծեց, որ նոր Հայաստանը պետք է զբաղվի մարդու իրավունքներով, դրանք վերաբերում են հասարակության իրական ներկայացուցիչներին:

Ընդ որում Սվիտալսկին հաստատեց համատեղ աշխատանքի համար իր պատրաստակամությունը: Նշելով բոլոր գործերի բացահայտման կարեւորությունը, այդ թվում մարտի 1-ի գործի, Սվիտալսկին կարեւորեց այն, որ կառավարությունը համաձայնել է ոստիկանական բաժիններում տեսախցկիների տեղադրում իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ