Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին կից աշխատանքային խումբը նախընտրական քարոզչության երկու օրվա ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատանքային խումբը շուրջօրյա մոնիթորինգ է իրականացնում:

Ցավոք, ինչպես նշեց Թաթոյանը, կարելի է ուրիշի կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության եւ վիրավորանքների աճ արձանագրել:

«Ընդհանուր առմամբ դա ազդում է խոսքի ազատության վրա», - ասաց նա: Նրա պնդմամբ, խոսքը սոցցանցերի օգտատերերի մասին է, ընդ որում ուրիշի կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության եւ ընդդիմախոսներին ուղղված վիրավորանքների առյուծի բաժինը հասնում է ֆեյքերին: Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքում խախտումներ գրանցվել են, դրանց մասին օմբուդսմենն ավելի ուշ կհաղորդի: