News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը տարբեր երկրներում անցումային արդարադատության բարեփոխումների իրականացման ջանքերի նախաձեռնման եւ կիրառման տեսանկյունից, հավանաբար խոշորագույն կողմնակիցներից մեկն է, համենայն դեպս ֆինանսական օգնության տրամադրման առումով: Այս մասին նոյեմբերի 28-ին Երեւանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության պարտավորություններ» նախագծի շրջանակներում «Միջազգային փորձի լույսի ներքո Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով անցումային արդարադատության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ ամեն մի երկիր ինքը պետք է պատասխանի «Ինչպես», «Եթե» եւ «Երբ» հարցերին:

«Անցումային արդարադատությունը պետք է խորապես արմատավորված լինի ազգային փոխըմբռնման մեջ, ազգային կոնսենսուսում այն իմաստով, որ այդպիսի ջանքերը իսկապես անհրաժեշտ են ազգային համաձայնության վերականգնման համար, քանի որ այդ խնդիրը նույնիսկ ավելի կարեւոր է, քան արդարադատության համակարգի հեղինակությունը», - բացատրեց Սվիտալսկին: Հետեւաբար, ԵՄ-ն, ինչպես նշեց դեսպանը, ակտիվորեն համագործակցում է հայ գործընկերների հետ՝ ի դեմս Արդարադատության նախարարության եւ այլ պետական կառույցների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ