News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովը համախմբում է մասնակիցների, հանրային եւ մասնավոր հատվածները ներկայացնող պատվիրակների Հայաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Քննարկման թեմաներն են ՄԿՈւ համակարգի զարգացումը Հայաստանում, նպատակը՝ գործնական լուծումներ գտնելն է։

Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկի ղեկավարն անդրադարձավ մասնագիտական կրթության նկատմամբ ընկերության պահանջներին եւ ակնկալիքներին, ինչպես նաեւ ներկայացրեց, թե ինչ է անում Beeline-ը Հայաստանում բիզնես մշակույթը զարգացնելու համար։

«Ինչպես գիտեք, Beeline-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ստարտափների աջակցության համար, եւ այս տարի մենք գործարկեցինք ստարտափ ինկուբատորը, որպեսզի մեր երիտասարդներին օգնենք իրենց սեփական գործը ստեղծելու եւ հաջողության հասնելու գործում։ Մեզ մոտ դասընթացների մասնակցող թիմերից որոշներն արդեն ներկայացված են նույնիսկ միջազգային շուկայում։ Վստահ եմ, որ սա երկրի տնտեսությանը սատարելու եւ երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու հիանալի ճանապարհ է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Համաժողովի ընթացքում մասնակիցները կայցելեն մասնագիտական կրթության հաստատություններ եւ կամփոփեն քննարկված թեմաները՝ հիմնվելով ՀՀ ԿԳՆ-ի եզրակացությունների եւ առաջարկությունների վրա: Երկրորդ օրվա ավարտին կպարգեւատրվեն քոլեջների ուսանողների միջեւ անցկացված Ազգային հմտությունների մրցույթի հաղթողները:

Միջազգային համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի միջեւ համագործակցության շրջանակներում: Համաժողովի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է այստեղ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ